Ի՞նչ կտա Հայաստանին Եգիպտոսի նախագահի այցը

Ի՞նչ կտա Հայաստանին Եգիպտոսի նախագահի այցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին: Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Եգիպտոսի առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Եգիպտոսի նախագահը հանդիպել է նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի պդնմամբ` այս հանդիպումը ռազմական և անվտանգության տեսանկյունից Հայաստանի Հանրապետությանը ոչինչ տալ չի կարող, սակայն կարող է լայն հնարավորություններ ստեղծել առևտրատնտեսական ոլորտում.

«Եգիպտոսն Արաբական աշխարհի ամենահզոր պետություններից է, ըստ էության՝ Եգիպտոսը հեղափոխությունից հետո բավականին պասիվ արտաքին քաղաքականություն է վարում: Եգիպտոսի հետ հարաբերությունները Հայաստանին որևէ լուրջ աջակցություն ցուցաբերել չեն կարող: Նույնսիկ Իսրայելի հետ հակամարտությունից Եգիպտոսը դուրս է եկել: Հայաստանը կարող է Եգիպտոսի հետ առևտրատնտեսական քաղաքական կուրսին հետևել, սակայն ոչ ռազմական: Այն Հարավային Կովկասից շատ հեռու չէ, այնպես որ կարող է առևտրատնտեսական կապերը Հայաստանի հետ զարգացնել» , - նշում է Քեռյանը:

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ առևտրատնտեսական կապեր կարող է Հայաստանը Եգիպտոսի հետ սկսել, քաղաքագետն ասաց. «Տուրիստական հարաբերություններն ամենատեսանելին էր, այցի նպատակն էլ կարծես հարավկովկասյան երկրների ուսումնասիրությունն էր»: