Սամվել Մայրապետյանը Հայաստան չի վերադառնում․ ՀՔԾ-ի դիմումն ընթացքի մեջ է

Սամվել Մայրապետյանը Հայաստան չի վերադառնում․ ՀՔԾ-ի դիմումն ընթացքի մեջ է

«Մարտի 1»-ի գործով անցնող Սամվել Մայրապետյանը,որը բուժվում է Գերմանիայում, դեռեւս չի վերադարձել Հայաստան։ Այս մասին «Հրապարակ»-ին ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը։

Վերջինիս խոսքով՝ հստակ ժամկետ չկա, թե Մայրապետյանը երբ կվերադառնա․ «Բուժումը շարունակվում է, երկար ժամանակ չեմ խոսել։ 2 ամիս առաջ խոսել եմ, ասաց՝ նորմալ է»։

Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի ուղարկած գրությանը այն ԲԿ, որտեղ բուժվում է Մայրապետյանը, ասաց, որ հավանաբար գրությունն ուղակված կլինի, սակայն ինքը ստացած տեղեկությունների մասին տեղյակ չէ։

Հատուկ քննչական ծառայությունից էլ այդ գրության վերաբերյալ ասացին, որ այն ընթացքի մեջ է։

ՀՔԾ-ն այդ գրությունն ուղարկել էր՝ տեղեկանալու նրա առողջական վիճակի մասին։

Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառքի օժանդակություն։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք նաեւ, որ խոշոր գործարարը ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին։