Ցանկանում են համագործակցել ՆԱՏՕ-ի հետ

Ցանկանում են համագործակցել ՆԱՏՕ-ի հետ

Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը Հյուսիս-Ատլանտյան դաշինքին է փոխանցել առաջարկ՝ Աֆղանստանում տիրող իրավիճակի մասով ընդհանուր մոտեցումներ մշակելու մասին։ «Մեր առաջարկները գտնվում են ՆԱՏՕ-ի քարտուղարության սեղանին։

Հասկանալի է, որ նրանց, որպես մեծ կազմակերպություն եւ կազմակերպություն, որը ուզում է առաջատար դերակատարություն ունենալ ողջ մոլորակում ռազմական ոլորտում, ոչ միայն Եվրոպայում, դժվար թե ցանկալի լինի իմ կարծիքով ընդունել այնպիսի փոքր կազմակերպություն, ինչպիսին ՆԱՏՕ-ն է»,- ասել է Մակեյը։

Նա նաեւ ասել է, որ այլ ոլորտներում եւս համագործակցության առաջարկներ է ներկայացրել ՆԱՏՕ-ին։