Բելառուսի դեմ նոր սանկցիաները ընդունվեցին

Բելառուսի դեմ նոր սանկցիաները ընդունվեցին

ԵՄ-ն պաշտոնապես ընդունեց ոլորտային տնտեսական սանկցիաներն ընդդեմ Բելառուսի։ Այս մասին հայտնում է ԵՄ Խորհուրդը։ Սանկցիաները ոլորտային են։ Մասնավորապես, արգելվում է Բելառուս արտահանել տեխնոլոգիաներ, որոնք կարող են ծառայել կապի մոնիթորինգի համար։ Արգելվում է նաեւ Բելառուս արտահանել երկակի նշանակության ապրանքներ։ Սահմանափակվում է նաեւ Բելառուսի հետ նավթամթերքների, կալիական պարարտանությերի եւ ծխախոտային իրերի առեւտուրը։ Բացի այդ, բարդացվել է Բելառուսի հասանելությունը ԵՄ ֆինանսական շուկաների հանդեպ։ Եվրոպական Ներդրումային բանկը կդադարեցնի համագործակցել բելառուսական պետական սեկտորի հետ, իսկ ԵՄ անդամ պետությունները կսահմանափակեն համագործակցությունը բելառուսական բանկերի հետ։ Կբարդանա նաեւ ԵՄ կապիտալի եւ ապահովագրական շուկաների հանդեպ Բելառուսի հասանելիությունը։