Իմքայլականների հերթական անհեթեթ պահվածքը՝ աչքալուսանք Փաշինյանին եւ իրենց

Իմքայլականների հերթական անհեթեթ պահվածքը՝ աչքալուսանք Փաշինյանին եւ  իրենց

Երեկ Սահմանադրական դատարանի՝ ընտրությունների արդյունքները անփոփոխ թողնելու որոշումը հրճվանքի մեջ է գցել իմքայլականներին:

Ֆեյսբուքում միմյանց հերթ չտալով աչքալուսանք են տալիս, թե Նիկոլ Փաշինյանը կընտրվի Հայաստանի Հանրապետության Վարչապետ առանց քվեարկության: Երեկ Նիկոլայ Բաղդասարյանն ու Կարեն Սարուխանյանը չիմացողների համար լուրն ավետեցին:

Այսօր էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն է նույնաբովանդակ գրառում կատարել․ «Սահմանադրական դատարանը մերժեց չորս ուժերի դիմումները. ընտրությունների արդյուքները մնում են անփոփոխ, Նիկոլ Փաշինյանը առանց Ազգային ժողովի քվեարկության կնշանակվի վարչապետ՝ որպես խորհրդարանական մեծամասնության թեկնածու»:

Մինչև երեկո սպասելի է, որ նրանց է միանալու իմքայլականների ևս մի խումբ, ինչը հաճախ է արվում նրանց կողմից, երբ որևէ կարևոր իրադարձության են անդրադառնում:

Պարզապես, հարկ ենք համարում նշել, որ երկրում տիրող խառը իրավիճակում, նման մանկական ցնծությունն  անտեղի է ու ավելորդ :

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում՝ Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Իսկ սա նշանակում է, որ Փաշինյանը, որպես կայուն մեծամասնության ներկայացուցիչ, մեխանիկորեն, առանց անվանական քվեարկության, նշանակվելու է վարչապետ, ինչպես եղավ նախորդ ընտրություններին։