Մանկապարտեզ է, ազնիվ խոսք.վրացի փորձագետը՝ Արսեն Թորոսյանի հայտարարության մասին

Մանկապարտեզ է, ազնիվ խոսք.վրացի փորձագետը՝ Արսեն Թորոսյանի հայտարարության մասին

Վրացի փորձագետ Գելա Վասաձեն անդրադառնալով ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, թե Վրաստանում գործող հակահամաճարակային համակարգը և առողջապահությունը տարբերվում են հայկականից՝ ոչ լավագույն կողմերով, ինչպես նաև այն  բանին, որ Թորոսյանը հետո զղջացել և ներողություն է խնդրել Վրաստանից, իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ Առողջապահության նախարարության ղեկավարի հայտարարությունը զվարճալի է, և ես նույնիսկ կարող եմ հասկանալ Թորոսյանի դրդապատճառները։ Եթե հոգնում ես ամեն օր տրվող այն հարցից, թե ինչու է մեր մոտ ավելի վատ վիճակը, քան վրացիների, ապա նա  կարող էր չդիմանալ և այդպիսի մի բան հորիներ։ 

Ինչ վերաբերում է Գամկրելիձեի պատասխանին, ես ունեմ մի հարց՝ քանի՞ մարդ կիմանար Թորոսյանի այս հայտարարության մասին, եթե այդ մասին չհնչեցներ «Իմեդի» գլխավոր համաճարակաբանը: Մանկապարտեզ է, ազնիվ խոսք: Եվ ես այս ամենից անտեղյակ կլինեի, եթե facebook-ը չլիներ»: