ՄԻՊ-ն անդրադարձել է ոստիկանությունում քաղաքացու խոշտանգման դեպքին

ՄԻՊ-ն անդրադարձել է ոստիկանությունում քաղաքացու խոշտանգման դեպքին

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Այս դեպքով երեկ չհասցրեցինք արձագանքել հրապարակային:

Երեկ մեր թեժ գծին ստացել ենք ահազանգ, որով իրականացրել ենք անհրաժեշտ գործողություններ։ Դրանից բացի, կապ է հաստատվել փաստաբանի հետ, ով պնդել է իր վստահորդին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ նվաստացնող գործողություններ կատարելու մասին տեղեկությունները։ Փաստաբանն այսօր կամ վաղը կներկայացնի ինձ ուղղված գրավոր դիմում՝ մանրամասներով:

Երեկ նաև խոսել եմ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հետ: Ոստիկանապետը տեղեկացրեց, որ արդեն իսկ հանձնարարել է ստուգել մանրամասները և հավաստիացրեց, որ բոլոր հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում։ Նշեց նաև, որ հարուցված է քրեական վարույթ։

Այս հարցերը պետք է անմիջական ստուգման ենթարկվեն քրեական վարույթի շրջանակում։ Աշխատակազմին տվել եմ հարցը մեր անմիջական ուշադրության ներքո պահելու հանձնարարական՝ օրենքով նախատեսված բոլոր գործողությունները կատարելու պահանջով»։