ԵՄ-ն սեր է խոստովանում Ադրբեջանին

Ադրբեջանը Եվրամիության կարևոր գործընկերն է։ Մենք համաձայնեցինք վերսկսել բանակցությունները նոր գործընկերության և համագործակցության համաձայնագրի շուրջ։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերած մարդասիրական օգնության համար: ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունները միայն կամրապնդվեն։ «Նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում մենք քննարկեցինք Կենտրոնական Ասիայի հետ կապերի ամրապնդումը և Ադրբեջանի դերը այս գործընթացում։ Մենք կբարելավենք փոխադարձ շահի և հարգանքի վրա հիմնված համագործակցությունը», - ընդգծել է նա։
Խոսելով Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի մասին՝ Կալլասը նշել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ջանքերին։ «ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացին։ Մենք նաև մտադիր ենք օգնել Ադրբեջանին ականների սպառնալիքի դեմ պայքարում», - նշել է Կայա Կալլասը։
Կարծիքներ