Գրեթե 2500 լեզու անհետացման վտանգի տակ է. Օջալ Օղուզ

Գրեթե 2500 լեզու անհետացման վտանգի տակ է. Օջալ Օղուզ

Թուրքական «ԱՆԱԴՈԼՈՒ» լրատվական գործակալության հետ զրույցում կիրակի օրն ասել է Միավորված ազգերի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպության (UNESCO, ՅՈՒՆԵՍԿՕ) Թուրքական հանձնաժողովի նախագահ Օջալ Օղուզը։

«Գրեթե 2500 լեզու անհետացման վտանգի տակ է, քանի որ նրանց խոսողների թիվը շատ ցածր է: Դժբախտաբար, ըստ վիճակագրության և կազմված տվյալների, այդ լեզուներից մեկն անհետանում է յուրաքանչյուր 15 օրը մեկ», - նշել է Օղուզը:

Թուրք պաշտոնյան ասել է, որ «վերջին տասնամյակների ընթացքում լեզվական վտանգը և անհետացումն աճել են աշխարհում սոցիալական, քաղաքական ու տնտեսական փոփոխությունների պատճառով»:

Նշելով, որ 10 հազարից պակաս մարդկանց խոսակցական լեզուներն անհետացման վտանգի տակ գտնվողների մեծ մասն են կազմում՝ նա հավելեց, որ թուրքալեզու ընտանիքին պատկանող շատ համայնքների լեզուներ, որոնք կվերանան, հատուկ ուշադրություն են պահանջում:

Նշելով, որ դժվար է կապ հաստատել շուրջ 200 լեզվով խոսողների հետ՝ Թուրքիան հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ 1950 թվականից ի վեր ավելի քան 250 լեզու անհետացել է:

Օջալ Օղուզը հավելել է, որ ըստ UNESCO-ի` լեզվի միջսերնդային փոխանցումն ապահովելու համար առնվազն 10 հազար մարդ պետք է լեզվով խոսի: