Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է, թե երբ կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում

Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է, թե երբ կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում

RIA Novosti-ի փոխանցմամբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ ռազմական գործողությունները կդադարեցնի Սիրիայում այն ժամանակ, երբ ամբողջովին վերացվի Քրդստանի աշխատավորական կուսակցության և ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության սպառնալիքը:

Հեռախոսազրույցի ընթացքում Ջոնսոնը Էրդողանին խնդրել է դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում: