Այսօր զոհված Կորյուն Արայիկի Հարությունյանը

Այսօր զոհված Կորյուն Արայիկի Հարությունյանը

Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Լուսանկարում այսօր զոհված Կորյուն Արայիկի Հարությունյանն է։ Կորյունը Հրազդանից է։ Նա ժամկետային զինծառայող էր։ 6 ամիս է, ինչ ծառայում էր, տան կրտսերն էր՝ միակ արու զավակը, իրենից ավագ 3 քույր ունի։