Դոն Պիպոյի թիկնապահներին ասֆալտին են փռել

Դոն Պիպոյի թիկնապահներին ասֆալտին են փռել

Մեր աղբյուրների փոխանցմամբ այսօր Էջմիածնում հերթական միջադեպն է տեղի ունեցել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի շրջապատում։ Մեզ քիչ առաջ հայտնեցին, որ այսօր՝ առավոտյան Արթուր Ասատրյանի՝ ազգությամբ ռուս թիկնապահները տնից դուրս են եկել, որպեսզի գնան ՌԴ մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստ հանձնելու, սակայն նրանց, օրը ցերեկով, Էջմիածնի 2-րդ դպրոցի տարածքում ասֆալտին փռելով և մեքենայի պատուհանները ջարդելով՝ բերման են ենթարկել Ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Ականատեսները մեզ պատմեցին, որ Ասատրյանի թիկնապահների նկատմամբ բռնի ուժ են կիրառել՝ առանց բացատրելու, թե ինչի համար են բերման ենթարկում։ Արդեն բաժանմունքում Ասատրյանի փաստաբանները պարզել են, որ թիկնապահները բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, խուզարկությունից հետո կազմվել է արձանագրություն և նրանք բաց են թողնվել, քանի որ  ապօրինի զենք-զինամթերք չի հայտնաբերվել։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ ռուս թիկնապահները կդիմեն ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատուն՝ ՌԴ իշխանություններից աջակցություն խնդրելով։

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանի եղբոր մահվան 7 օրը դեռ չի լրացել և Արթուր Ասատրյանը տնից դուրս չի գալիս։ Մենք պարզաբանման համար զանգահարեցինք Ոստիկանության Վաղարշապատի բաժին, սակայն մեզ պարզաբանում չտվեցին՝ ասելով, որ ժամանակ չունեն։