Թուրքիայում թույլատրել են կանանց չկրել ամուսնու ազգանունը
Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է Թուրքիայի քաղաքացիական օրենսգրքի այն դրույթը, որն արգելում էր երկրում կանանց ամուսնությունից հետո պաշտոնապես օգտագործել իրենց օրիորդական անունը։
Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Սահմանադրական դատարանը համարել է, որ օրենքի նորմը, որով կանանց արգելվում է ամուսնության գրանցումից հետո կրել իրենց ազգանունը, հակասում է Հիմնական օրենքի մի քանի հոդվածների՝ հավասարության սկզբունքների իրականացմանը։
Փաստարկների թվում դատարանը նշել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորմերը։
Նախկինում ամուսնացած կանայք կարող էին օգտագործել ամուսնու ազգանունը կամ կրկնակի ազգանունը՝ համապատասխան դիմում ներկայացնելուց հետո։
Նշվում է, որ օրիորդական ազգանունների գործածման հետ կապված առաջին դատական գործընթացը քննվել է 12 տարի առաջ։
Կարծիքներ