Այս երիտասարդի հետ ինչ-որ բան է կատարվում

Այս երիտասարդի հետ ինչ-որ բան է կատարվում

Արմեն Գրիգորյանը, որը զբաղեցնում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի բավական պատասխանատու պաշտոնը, սեպտեմբերի 3-ին Լուսակերտում հայտարարել է, թե «Հայաստանը պատրաստ է սահմանազատման եւ սահմանագծման: …Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մենք հուսով ենք, որ Ադրբեջանը եւս դրական կարձագանքի, եւ հնարավորություն կստեղծվի հնարավորինս արագ սկսել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները, որպեսզի հնարավորինս արագ լուծվի սահմանային ճգնաժամը»:

Ադրբեջանն անմիջապես արձագանքեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին: Անմիջապես անցակետ տեղադրվեց Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհին եւ իրանական բեռնատարի վարորդներից սկսեց գանձել մոտ 130 ԱՄՆ դոլար գումար։ Երեկ էլ 250 թիվն էին ասում։ Ազերիները, փաստորեն, հարգում են Գրիգորյանին: Մնացել է «մի փոքր» բան. որ հայերն էլ հարգեն իրենց Անվտանգության խորհրդի քարտուղարին: Բայց սույն անձնավորությունը, փաստորեն, գնացել է իր շեֆի դեմ: Շեֆին ասել էր, որ ամեն ինչ սկսում է 0-ական կետից: Հետեւաբար, նախ շեֆը պետք է ճանաչի ԽՍՀՄ վարչատարածքային սահմանները, ինչը կասկածահարույց է:

Գագիկ Վարդանյան