Հարձակվել են գազամուղի վրա, կան զոհեր
Առնվազն քսան անհայտ անձինք հարձակվել են Մյանմայից դեպի Չինաստան գնացող գազամուղի վրա՝ Մյանմայի կենտրոնում գտնվող Մանդալայ քաղաքի մոտ։ Տեղի է ունեցել բախում գազամուղի անվտանգության աշխատակիցների միջեւ։
Սպանվել է անվտանգության առնվազն երեք աշխատակից։ Այս մասին հայտնում է Nikkei-ն։ Մյանմայի իծխանությունները հաստատել են հարձակման փաստը։
Հիշեցնենք, որ Հարավ-Արեւելյան Ասիայում գտնվող այս պետությունում իշխանությունը զավթվել է զինվորականների կողմից։
Կարծիքներ