Իրար «պաս տալով» նույն բանն եք անում

Իրար «պաս տալով» նույն բանն եք անում

Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ու զարմանալ, թե ինչու է Ադրբեջանի նախագահը Արցախի ղեկավարներից պահանջում անձնատուր լինել, սա ցինիզմի հերթական դրսևորում է։

Ի՞նչ էիր սպասում, Փաշինյան Նիկոլ։ Խոսում ես Արցախում սպասվելիք ցեղասպանության մասին, բայց չես խոսում, որ ցեղասպանելու համար զենքը դու ես տվել՝ Արցախը Ադրբեջան է։ Դրանից զորեղ զենք կա՞։ Բայց ես այլ հարց եմ ուզում բարձրաձայնել։ Երբ Ալիևը հայտարարում է Արցախի պետական ինստիտուտների վերացման մասին, ընդհանրություն չե՞ս տեսնում քո և նրա մեջ։ Ալիևը հայտարարում է, որ Արցախում պետական ինստիտուտները պիտի վերանան։ Պահանջում է, որ Արցախի նախագահն անձնատուր լինի և բոլոր պաշտոնյաները պաշտոնանկ արվեն։ 

Վերջին հինգ տարիներին Հայաստանի պետական ինստիտուտները տարբեր պաճուճավորվամբ  փլուզման, թուլացման, վերացման ես տարել։ Եկեղեցու դեմ արշավից սկսած, վերջացրած՝ Բանակով։ Դա իմ կարծիքը չի, հայաստանյան ողջ մամուլը հեղեղված է հայկական պետության հիմքերը թուլացնելու, հայկական արժեքները վերացնելու քո քաղաքականության վերաբերյալ նյութերով։ Բան չի մնացել, որ Ալիևի նման մի օր էլ դու ասես՝ պահանջում եմ, որ Հայաստանում բոլոր պետական կառույցները վերացվեն։ Դա չես ասում միայն նրա համար, որ այդ կառույցներում մարդիկ ես նշանակել, որ աթոռդ պի՛նդ պահեն։ Որ հանկարծ ժողովուրդը մի օր սելավի նման չգա ու քեզ քշի։ Ալիևը Արցախում նույնն է անում, ինչ դու Հայաստանում։ Ոչ մի տարբերություն։ Իրար «պաս տալով» նույն բանն եք անում։