Համաշխարհային տնտեսությունը կարող է կորցնել միլիարդավոր դոլարներ․ ԱՄՀ

Համաշխարհային տնտեսությունը կարող է կորցնել միլիարդավոր դոլարներ․ ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ այն երկրները, որոնք ապահովում են համաշխարհային ՀՆԱ 90 տոկոսը, ընթացիկ տարին կփակեն տնտեսական աճի դանդաղումով։ Նման հայտարարություն է արել ԱՄՀ ղեկավար Քրիսալինա Գեորգիեւան, ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Ըստ Գեորգիեւայի, ցուցանիշները կարող են հասնել մինչեւ տասնամյակի նվազագույնի մակարդակի։ Միաժամանակ նաեւ Գեորգիեւան վստահ է, որ նկատելի անկման դեպքում կորպորատիվ պարտքի չափը կհասնի 19 տրիլիոն դոլարի, ինչը շատ ավելին է, քան ֆինանսական ճգնաժամի ժամանակ արձանագրված ցուցանիշն էր։ ԱՄՀ ղեկավարը նախազգուշացրել է, որ առեւտրային առճակատումների պատճառով հաջորդ տարի համաշխարհային տնտեսությունը կարող է կորցնել 700 միլիարդ դոլար, որը կազմում է համաշխարհային ՀՆԱ 0,8 տոկոսը։