Միայն Թրամփի և Պուտինի հանդիպումը վերջ կդնի պատերազմին. պետքարտուղար

Ուկրաինայում հակամարտության կարգավորման միակ ճանապարհը կլինի ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Անկեղծ ասած, այս պահին կարծում եմ, որ բավականին պարզ է, որ այստեղ առաջընթացի հասնելու միակ ճանապարհը նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև համաձայնության գալն է», - ասել է Ռուբիոն։
Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի լուծման գործում առաջընթաց չի լինի, եթե երկու երկրների առաջնորդները չհանդիպեն «անկեղծ և անմիջական զրույցի» համար։
Ռուբիոն նշել է, որ Թրամփը պատրաստ է խոսել Ռուսաստանի առաջնորդի հետ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում առաջ էր քաշել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու նախաձեռնությունը՝ դրանք նշանակելով մայիսի 15-ին։ Հանդիպման վայր էր ընտրվել Ստամբուլը, որտեղ 2022 թվականին արդեն անցկացվել էին Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կոնսուլտացիաներ հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Ռուսաստանի պետության ղեկավարը ընդգծել է, որ Մոսկվան որևէ նախապայման չի առաջադրում նոր բանակցություններ սկսելու համար։
Բանակցությունները նախանշված են այսօր՝ կրկին Ստամբուլում:
Կարծիքներ