Այլ

ԱՄՆ-ի գլխավոր «թշնամին» Իրանն է. Հարիս

ԱՄՆ-ի գլխավոր «թշնամին» Իրանն է. Հարիս

Ներկայում ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդը Իրանն է, ասել է Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի թեկնածու, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։

«Կարծում եմ, ակնհայտորեն, մեկը, որ գալիս է մտքում, Իրանն է», - ասել է Հարիսը CBS-ին տված հարցազրույցում, երբ նրան հարցրել են, թե Միացյալ Նահանգների հակառակորդներից որն է գլխավորը:

Նրա խոսքով՝ «Իրանի ձեռքերին ամերիկացիների արյուն կա»։ 

«Մենք պետք է երաշխավորենք, որ Իրանը երբեք միջուկային տերություն դառնալու կարողություն ձեռք չբերի, ինչը իմ վարչակազմի առաջնահերթություններից մեկն է»,- հավելել է նա։

Միևնույն ժամանակ, Հարրիսը չի պատասխանել հաղորդավարի այն հարցին, թե արդյոք նա ապացույցներ ունի, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում։

Հարրիսը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է մրցի Չինաստանի հետ, բայց խուսափի հակամարտությունից. «Նախ, մենք պետք է հաղթենք 21-րդ դարում Չինաստանի հետ մրցակցությունը: Մենք պետք է մրցենք, բայց խուսափենք կոնֆլիկտից»։

Նա «ամերիկյան բիզնեսի շահերի պաշտպանությունը» նշել է որպես Չինաստանի հետ հարաբերությունների առաջնահերթություններից մեկը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image