Երեխաների սեքսուալ դաստիարակության մասին․ մաս 4-րդ․ Meduza․io-ի անդրադարձը

 Երեխաների սեքսուալ դաստիարակության մասին․ մաս 4-րդ․ Meduza․io-ի անդրադարձը

Շվեդական եւ ֆիննական կրթական համակարգերի պրակտիկայում երեխայի հետ սեռադաստիարակման եւ սեռակրթության մասին սկսում են խոսել 3-5 տարեկանում։ 2003 թվականից սահմանված կրթական չափորոշիչների, արդեն յոթ-ութ տարեկանում երեխաները պետք է կարողանան իմանալ իրենց մարմնի մասերը,  9-12 տարեկանում  պետք է ուսումնասիրեն սեռազարգացման եւ վերարտադրողակության հետ կապված թեմաներ, 13-15 տարեկանում արդեն պետք է կարողանան գլուխ հանել սեքսուալ հարաբերություններին առնչվող հարցերից, արժեքային կանոններից եւ անվտանգությունից։

Այս տարվա սեպտեմբերից Մեծ Բրիտանիայում սեռակրթությունը դառնում է պարտադիր ուսումնասիրության առարկա միջին եւ տարրական դպրոցներում։ Ըստ Ընտանիքի պլանավորման միջազգային ֆեդերացիայի ուսումնասիրությունների, եվրոպական երկրներից միայն Ռուսաստանը, Վրաստանը, Սերբիան եւ Հյուսիսային Մակեդոնիան չունեն սեռակրթության եւ սեռադաստիարակության քաղաքականություն եւ ռազմավարություն։ Մասնագետները միանշանակ են այն հարցում, որ ամեն մի ծնող ամենից լավն է ճանաչում իր երեխային։ Բացի ֆորմալ տարիքից, մենք ունենք նաեւ էմոցիոնալ եւ հոգեբանական տարիք։

Սեռադաստիարակության եւ սեռակրթության մասին զրույցներ սկսելու համար, կարեւոր է հաշվի առնել ոչ միայն ֆորմալ տարիքը, նաեւ նաեւ հոգեբանական եւ էմոցիանալ ընկալունակությունը։ Այստեղ կարեւոր է, ըստ մասնագետների, ծնողական ինտուիցիան, որով կարող են ծնողները կողմնորոշվել, թե երբ պետք է սկսել եւ ինչ առիթների դեպքում է կարելի սկսել խոսել նշված հարցերի մասին։ Եթե երեխան դեռ պատրաստ չէ նման խոսակցությունների, ապա չպետք է պարտադրել եւ պետք է նորմալ ընդունել դա եւ սպասել համբերատարորեն, մինչեւ կգա այն պահը, երբ երեխան պատրաստ կլինի։ Պետք է նկատի ունենալ, որ երեխաները անհատականութուններ են, ունեն իրենց զարգացման անհատական տեմպը եւ ըստ այդմ, ճիշտ պետք է պլանավորել դաստիարակության ընդհանուր համատեքստում նաեւ սեռադաստիարակությունը։ Կարեւոր է, որպեսզի այն պահին, երբ երեխան պատրաստ լինի, ծնողը լինի կողքին։