Էրդողանը փորձում է թույլ չտալ իսլամական աշխարհի համախմբում Իրանի շուրջ
Թուրքիան, ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից հետո, և ընդհանրապես` Գազայի հատվածի ճգնաժամը օգտագործում է բացառապես իր սեփական նպատակների համար, թքած ունենալով արաբ ժողովրդի արցունքների վրա։
Հիմա Թուրքիան կրկին Իսրայելի հետ միասնական մեկ դաշտում է։ Էրդողանը փորձում է ընդամենը թույլ չտալ իսլամական աշխարհի համախմբում Իրանի շուրջ, ինչը Թուրքիայի համար ռեգիոնալ պարտություն կլինի։ Հետևաբար, Թուրքիան իբր հակաիսրայելական ճակատում ագրեսիվ հռետորաբանություն բանեցնելով փորձում է սասանել Իրանի դիրքերը և իսլամական աշխարհը համախմբել հենց իր շուրջ։ Այս օրերին ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահվան մասին թուրքական հեռուստաալիքները կարծես թե շատ ավելի հակաիրավական, քան հակաիսրայելական կեցվածք ունեն, ինչը ունի կոնկրետ պատվիրատու։
Իրանի տարածաշրջանային թիվ մեկ ախոյանը` Թուրքիան, երբեք չի հաշտվի Իրանի դերի և հեղինակության բարձրացման հետ։
Քաղաքագետ Արա Պողոսյան
Կարծիքներ