Ինչպես է սթրեսն արագացնում աղիների քաղցկեղը

Գիտնականները պարզել են, որ խրոնիկ սթրեսը նվազեցնում է աղիներում օգտակար բակտերիաների քանակը, որոնք կարեւոր դերակատարություն ունեն քաղցկեղի դեմ իմունային հակազդման գործում։ Արդյունքում, խրոնիկ սթրես ունեցողների մոտ աղիներում քաղցկեղի առաջացումն ու զարգացումը զգալիորեն արագանում է։ Մասնագետները մկների վրա իրականացրած գիտափորձերից հետո, հայտարարել են, որ բացահայտումը, թե խրոնիկ սթրեսը կարող է արագացնել աղիներում քաղցկեղի զարգացումը, կարող է նոր հնարավորություն բացել օնկոլոգիական հիվանդությունների պրոֆիլակտիկայի եւ բուժման համար։
Ներկայումս հետազոտություններ են իրականացվում, պարզելու համար, թե օրգանիզմի մեջ արհեստական ճանապարհով քաղցկեղին հակազդող օգտակար աղիքային բակտերիաների ներարկումը կունենա՞ արդյոք դրական ազդեցություն իմունիտետի վիճակի վրա եւ կվերականգնվի՞ արդյոք այն վնասը, որը օրգանիզմին հասցնում է խրոնիկ սթրեսը։
Կարծիքներ