«Հրապարակ». Փաշինյանի Արմավիր այցն անամպ չի անցել

«Հրապարակ». Փաշինյանի Արմավիր այցն անամպ չի անցել

Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի հերթական նախընտրական այցն էր Արմավիրի մարզ․ այցելել էր Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ, Նալբանդյան եւ Արտաշար համայնքներ: Իշխող թիմը դասեր է քաղել Արագածոտնի անհաջող այցից, եւ Արմավիր են մեկնել մի քանի տասնյակ մեքենաներով, մարդկանցով, որպեսզի «մասովկայի» խնդիր չունենան։ Չնայած դրան, այստեղ այցելությունն անամպ չի անցել։

Մեզ պատմեցին, որ Զարթոնք գյուղում մի խումբ երիտասարդներ գյուղի մուտքի մոտ հավաքվել են, աղմկել, ազդանշաններ տվել, եւ վարչապետի շարասյունը նախընտրել է գյուղ չմտնել՝ միանգամից ուղեւորվել են գյուղի գերեզմանատուն, որը գյուղից կտրված տարածքում է։ Մեզ հետ զրույցում Զարթոնքի համայնքապետը հաստատեց լուրը, որ կառավարական հյուրերն ուղիղ գերեզմանոց են գնացել՝ առանց գյուղ մտնելու։ Բայց ասաց, որ պատճառն այն է, որ ուշ ժամ էր, այլ ոչ թե երիտասարդների բարձրացրած աղմուկը։