Այլընտրանքային ճանապարհի տեղ մեզ այլընտրանքային ղեկավար է պետք

Այլընտրանքային ճանապարհի տեղ մեզ այլընտրանքային ղեկավար է պետք

Լաչինի միջանցքն էր այն երակը, որով սնվում էր Արցախը։ Արցախյան ծանր պատերազմ ենք անցել ու շատ լավ գիտենք, որ Լաչինի միջանցքի հանձնումը նշանակում է Արցախի երակի փրթում։ Արցախը միայն այդ կերպ կարելի է խեղդել՝ կտրելով սնուցումից։ Այլընտրանքային սնուցումի՞ց է իշխանությունը խոսում․ դա մարդկանց ժամանակավոր լռեցնելու խողովակ է ընդամենը՝ Արցախը հանձնելու համար։ Սյունիքի մայրուղին էլ տվին՝ ասելով, թե այլընտրանքային ճանապարհ են կառուցում։ Ու՞ր է․ ցանկացած ձեր առաջարկած այլընտրանք քայլ առ քայլ Արցախն ու Հայաստանը հանձնելն է։ Ոչ թե այլընտրանքային ճանապարհ է պետք Հայաստանին, այլ այլընտրանքային ղեկավար։ Ժողովուրդը դա լավ է գիտակցում։ Ունի թույլ, ոչ կամային ղեկավար, որի ղեկը դրսի ուժերի ձեռքին է։ Եվ նրանք չեն թույլ տալիս, որ այս մարդը հրաժարական տա։ Հազիվ են գտել մեկին, ով Հայաստանի դարավոր թշնամիների իղձերը կատարում է։ Արցախն ու Հայաստանը հանձնվում են փոխադարձ պայմանավորվածությամբ և այս ձնագունդը գլորվելով խոշորանալու է։ Ոչ մի ելք չկա։ Այլընտրանքային ճանապարհի փոխարեն մեզ այլընտրանքային ղեկավար է պետք։ Այլ ճանապարհ չկա։ Դուռը ներսից է բացվում, ու քանի ներսի ձեռքը կա, Հայաստանն առանց ցանկապատի բաց դաշտ է լինելու։