Եթե անտառը շենքի մեջ է աճել, չի նշանակում՝ պետք է արգելոց հայտարարենք
Վերջերս Իջևանում էի: Գետի հունի մեջ անտառ է ձևավորվել: Ծառերն էդտեղից մաքրելը պարտադիր է, բայց ՏԻՄ-ն ասում է՝ ընթացակարգ կա, որն էնքան բարդ է, որ կարող է երեք տարի շրջանառվի ու մինչև հաջորդ ջրհեղեղը էդ ծառը օրինական ճանապարհով հնարավոր չլինի կտրել: Քանի որ երկար տարիներ չի մաքրվել, գետի մեջ, բառի բուն իմաստով, անտառ է աճել: Անտառը լավ է, երբ անտառում է, բայց երբ, ասենք, շենքի մեջ է աճել, չի նշանակում՝ պետք է արգելոց հայտարարենք: Եթե ջուրը վարարեց, ջրհեղեղ եղավ, ջուրը դուրս է գալու փողոց՝ տներ, արտադրամասեր, քշելու է, տանի: Պետք է հուները մաքրել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարծիքներ