Էթիկայի կանոններ, որոնք գոյություն չունեին 5 տարի առաջ

Էթիկայի կանոններ, որոնք գոյություն չունեին 5 տարի առաջ

Կարելի է արդյոք լուսանկարել սնունդը ռեստորաններում 

Երբ շատերը վաղուց առաջնորդվում են «Ես դա չեմ հրապարակել, ուրեմն չեմ կերել» սկզբունքով» սնունդը լուսանկարելու արգելք դնելը հավասար է ինքնասպանության: Այնուամենայնիվ, պետք է հաշվի նստել շրջապատի հետ, ուստի խորհուրդ է տրվում նկարել առանց ուշադրություն գրավելու և առանց աղմուկի: Մեկ ուտեստ - մեկ լուսանկար:

Կարելի է խմբակային լուսանկարներ տեղադրել պրոֆիլներում

Եթե միջոցառումը մասնավոր է, ապա հյուրընկալողը պարտավոր է որոշում կայացնել լուսանկարել-հրապարակել, ինչպես են մարդիկ զվարճանում, թե՝ ոչ: Եթե չլուսանկարելու խնդրանք չի եղել, ապա նկարը հրապարակելուց չարժի հյուրերին նշել առանց նրանց նախազգուշացնելու: Ու պետք է հաշվի առնել, որ հայտնի մարդկանց վարկաբեկող նկարներով կիսվելը պապարացիների աշխատանքն է, իսկ մեզ հրավիրում են որպես ընկերներ:

Սելֆիներին վերաբերվող կանոնները

Առաջին հերթին անհրաժեշտ է հրաժարվել սելֆիից, երբ ստեղծում եք անհարմար կամ, առավել ևս, վտանգավոր իրավիճակ: Թվում է թե ակնհայտ կանոն է, բայց արի ու տես որ 2015-ին, սելֆի նկարահանելիս, ավելի շատ մարդ է տուժել, քան շնաձկների հարձակումներից: Անպարկեշտ է սելֆիներ անել այն իրավիճակներում, երբ  ուշադրությանը կենտրոնում պետք է այլ մարդիկ լինեն կամ ինչ-որ առարկա, այսինքն ՝ չպետք է սելֆի անել արվեստի գործերի ֆոնի վրա, եկեղեցում, հարսանիքների ժամանակ և այլն:

Կարելի է՞ խնդրել, որ իմ լուսանկարը ընկերս հանի իր էջից
Շատ դեպքերում կարելի է քաղաքավարի խնդրել, պարզապես մի մտածեք, որ դիմացինը պարտավոր է կատարել խնդրանքը: Հնարավոր է էջի սեփականատերը այդ նկարում տեսնում է մի բան, որը ցանկանում է ցույց տալ ընկերներին: Նման դեպքերում խնդրեք ձեզ չնշել նկարի վրա:

Եթե ​​ինչ-որ մեկը ինձ սոցիալական ցանցերում կոնտակտներ է տվել, արդյոք հարկավոր է զանգահարել և ծանոթանալ նախքան շփվելը

Ոչ մի դեպքում։ Ընդհանրապես, մեսենջերների հայտնվելուց հետո լրջորեն փոխվեցին հեռախոսային էթիկետի կանոնները: Թվում է, թե շուտով զանգելը լիովին անպարկեշտ կդառնա: 30-40 տարեկանից փոքր մարդկանց մեծամասնությունը նախընտրում է գրելը, և դա դառնում է նորմա: Ինչո՞ւ է նախընտրելի տեքստի ձևաչափը՝ նախ չի խանգարում, զանգի պես, պետք չէ անմիջապես պատասխանել, տհաճ խոսակցությունից խուսափելը շատ ավելի հեշտ է, կարևոր ինֆորմացիան մնում է սարքի հիշողության մեջ։ Սակայն ոչ մի վարվելակարգ մեզ չի կարող արգելել հեռախոսով զրուցել, քաղաքավարի է զանգից առաջ գրել և հարցնել, թե արդյոք մարդուն հարմար կլինի ընդունել զանգը։ 

Ինչպես արձագանքել սոցիալական ցանցերում ձեր ընկերների տխուր կամ վատ նորություն պարունակող գրառումներին վատ լուրերին
Ինչի՞ մասին է խոսքը՝ սոցցանցերում տխուր գրառումների տակ հավանումների մասին: Եթե ​​դուք չեք կարողանում պարզապես սփոփանքի խոսքեր գրել, ապա ավելի լավ է անտեսել, քան սիրտ դնել որևէ մեկի մահվան լուրի ներքո:

Իսկ կարելի է արդյոք անձի մասին իմֆորմացիան սոցցանցերում փնտրել
Հանուն անվտանգության, շատերը խորհուրդ են տալիս հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալ մարդու մասին ՝ նախքան առաջին հանդիպումը: Բայց այստեղ չափազանց կարևոր է ժամանակին կանգ առնել, այսինքն ՝ նորմալ է ինչ-որ մեկի էջը նայելը, բայց ընկերներին «նախկիններին» որոնել չարժի: Այնուամենայնիվ, ոչ ոք չի կարող մեզ արգելել նման որոնումները: