Արայիկ Հարությունյանը պարտավոր է հանդիպել իր հետ հանդիպում պահանջող քաղաքացիների հետ

Արայիկ Հարությունյանը պարտավոր է հանդիպել իր հետ հանդիպում պահանջող քաղաքացիների հետ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց մամուլի ասուլիսով հանդես եկան, որի ընթացքում նշեցին Արայիկ Հարությունյանի և իրենց միջև հանդիպման պահանջի մասին։

«Արայիկ Հանրությանն այս պահին այստեղ չէ, մենք ժամանման օրը չգիտենք։ Երբ հանդիպման օրն ու ժամը պարզ դառնա, այն կհրապարակենք։ Վստահ ենք, որ ամեն երկրորդ բառով ժողովրդավարությանը հղում անող իշխանության ներկայացուցչը պարտավոր է հանդիպել իր հետ հանդիպում պահանջող քաղաքացիների հետ։ Եթե հանդիպում չլինի, հետագա քայլերի մասին հայտարարություն կհաջորդի»,-նշեցին ակցիայի մասնակիցները։

Մանրամասները տեսանյութում։