Կատվի ձագին՝ որ ուզում ես բռնել, չանչ է գցում, իսկ մեր քաղաքացին այդ բնազդն էլ չունի

Կատվի ձագին՝ որ ուզում ես բռնել, չանչ է գցում, իսկ մեր քաղաքացին այդ բնազդն էլ չունի

«Հրապարակի» հարցին, թե ինչու, իր կարծիքով, երկարացրին կարանտինը, եթե ոչ մի լուրջ աշխատանք չի արվում, «Բեկում» ՀԿ նախագահ Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ կարանտինը լրացուցիչ լծակ է, որն իշխանությունը ամեն րոպե կարող է օգտագործել արտագաղթը կանխելու համար: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այսօրվա հուսալքության պայմաններում ինչ կարգի արտագաղթի պոտենցիալ կա: Գյուղերում 10 հոգուց առնվազն 7-ն ուզում է արտագաղթել: Կարանտինը պահում են, որ դրանցից էլ հարկ քերեն: Հիմա, եթե դու ուզենաս գնալ, քեզ չեն թողնի: Էդ լափը, որ իրենք ուտում են, քաղաքացիներից պետք է քերեն: Ոչ թե մեր առողջության մասին են մտածում, նրանք թքած ունեն մեր առողջության վրա: Մի հատ թող ճանապարհները բացեն, չգնանք օդանավակայան, գնանք Բագրատաշեն, ու դուք տեսեք, թե քանի մարդ է, չասեմ՝ գազելով, «բուդկա Մասկվիչով», ոտքով, սելով Հայաստանից դուրս փախչում»:

Արտագաղթում են, բայց չեն պայքարում․ ինչո՞ւ: «Սովորական բլոճին ու մկանը, որ ուզում ես բռնել, կատվի ձագին՝ նոր ծնված, չանչ է գցում: Բայց մեզ մոտ՝ ՀՀ-ում ապրող շարքային քաղաքացին դա էլ չունի՝ էդ ինքնապաշտպանության բնազդը: Ուզում են՝ քցում են, ուզում են՝ տրորում են, ոնց ուզում են, վարվում են, ոտքերը վրան սրբում են: Մարդիկ կան՝ տնով գնացել են, ոսկու գին են տվել տոմսի համար, գնացել են: Պատկերացնո՞ւմ եք, ինչ հոգեվիճակում են, որ համաձայն են Ռուսաստանում թեկուզ զուգարան մաքրել, որովհետեւ էլ ոչ մի դեր չունեն իրենց երկրում»:

Այ ապուշ, ո՛չ արոտավայր ունեմ, ո՛չ բուֆերային գոտի, ի՞նչ խելացի անասնագոմ

Արմեն Վարդանյանը պետական աշխատանքը թողնելուց հետո ապրել է Գեղարքունիքի մարզում: Ասում է՝ շատ է խոսել ժողովրդի հետ: «Առաջ էլ արտագաղթում, դրսում աշխատում էին, բայց ընտանիքը ստեղ էր մնում: Եթե հարազատը մահանում էր, բերում, ստեղ թաղում էին: Հիմա մարդն իր մեռելը ստեղ չի բերում, հիմա այնտեղ են թաղում: Ես ու դու ստեղ գերեզման ունենալու երաշխիք ունե՞նք, ասեք ինձ: Էն ժամանակ գոնե բուֆեր-հողեր կային, հիմա ոչ մի բուֆեր չկա: Թուրքը մտնում է գյուղացու տունը, ասում է՝ տանդ կեսն իմն է: Գյուղացին առաջ գիշերը գնում էր բուֆեր-գոտի, խոտ էր բերում, հորթերին տալիս: Հիմա արոտավայր չունի: Տնից էլ դուրս չի գալիս, որ ժնջիլը վզին չքցեն, տանեն պլեն: Արոտը ձեռից տարել են, ռեզերվի հողը չունի, էդ տարածքում թուրքն ա, բայց էկոնոմիկայի նախարարությունից իրեն ասում են՝ արի քեզ «Խելացի անասնագոմ» ծրագրով վարկ տամ, այդտեղ անասուն պահի: Մարդն էլ չի ասում՝ այ ապուշ, ո՛չ արոտավայր ունեմ, ո՛չ բուֆերային գոտի կա, բա որ էդ անասունը էն 50 մետրն անցավ թուրքի կողմը, ես դրան որտեղի՞ց բերեմ»: