112 հզր. գյումրեցին 107 պատգամավոր չարժեն
Շաբաթօրյա մտորումներ։
Անդրադարձ Գյումրի փողոցներում տիրող վիճակի այսօրվա գրառումներին։
Ոչինչ կգա Գյումրու 5-րդ քաղաքապետը ու կտեսնենք, թե ինչ քաղաք կլինի Մեր Գյումրին։
Ու հնչեց բուռն ծափահարություններ ողջ Գյումրու բնակիչների կողմից։
Ու էդ աղմուկից վէր-թռա տեղաշորիցս ու հասկացա որ սա էլ էր հերթական իմ երազներից, որ տեսնում եմ իմ քաղաքի մասին։
Ու պարզվեց որ էլի որերորդ անգամ «կռնակս բաց էի քնել»
Իսկ հիմա մի քիչ ավելի «լուրջ»։
Ես միշտ զարմացել եմ նրանց վրա ովքեր իրոք ուզեցել են լինել «էֆեկտավոր» համայնքավար կամ քաղաքապետ Գյումրի քաղաքի համար։
Քաղաք, որի այսօրվա բնակ-տարածքի 70%-90% -ը տեսել է երկու հզոր երկրաշարժ և 30-40 տարվա բացարձակ անարբերություն ու բացեթողի…
Քաղաք, ուր տեղակայված է ՌԴ 102-րդ բազան…
Քաղաք, ուր 36 տարում ունի բնակչության 65% ի անկում…
Քաղաք, ուր 33 տարվա մեջ այցելել են ՀՀ-յան 16 վարչապետ և և 5 նախագահ ու բացի «ջեպ տռելուց» ոչ մի պրոգրես չի գրանցվել։
Ասելս այն է` մեր քաղաքը և ընդհանրապես ՀՀ ցանկացած համայք չունեն ինքնակառավարման ամուր ու կայուն տեղական լծակներ։
Այն կառավարվում է կենտրոնից ու 100% կախյալ է կենտրոնից։
Ոչ ոք երբեք առանց այդ կենտրոնի «դաբռոյով» քամակը այդ աթոռին չի դրել։ (Երբեք)
Եվ «դնելը» և «հանելը» վայրկյանների հարց է` ուղորդվելով «արդար» ընտրություններով կամ
«ան-արդար» քրեական գործեր հարուցելով։
Հիմա ի՞նչ ակնկալիքներ ու սպասումներ ունենք դեռևս «անհայտ» 5-րդ համայնքավարից։
Թե չէ Կնունյանց փողոց,
Օզանյանի փողոց , թե Կամոյի փողոց։ Դրանք 1960 ականներից առ այսօր միշտ էլ այսօրվա անմխիթար վիճակին են եղել կամ էլ բեթար։
Մի իրականություն էլ բացահայտեմ ու «կախեմ հեռախոսը։»
Երևանում նստած ԱԺ-ի պատգամավորներին հատկացրած աշխատավարձի չափը (խոսքս միայն աշխատավարձին է վերաբերվում, սրա մեջ չի մտնում պարգևավճարները և սպասարկման ծախսերը։)
7 անգամ ավել է քան աղետահարված ու իրարուց եղած 112 000 հազար բնակչություն ունեցող Գյումրի քաղաքի տարեկան հատկացված բյուջեն։
Այսինքն` էդ 112 000 գյումրեցին մի 107 պատգամավոր չարժեն։
Ու էտ 107-ը օխտը պորտով շենանում են, իսկ ՄԵՆՔ դեռ զբոսաշրջիկներին՝
փտաց փետից բալկոնով…,
քար ու քանդ եղած կառույցներով…,
ժանգոտած ֆանթաններով…,
ադիդաս հակած ֆայտոնչիներով…,
քյալլա,պոնչիկ, յաղլիով…
և այլ «մշակույթային պռադուկտներով» շատ հեռուն չենք Ձգի…
Եվ ինչպես Դասականն էր ասում՝
Մուշքի արեք՝ թե չէ…
Գյումրեցի մտավորական Աբգար Դանիելյան
Կարծիքներ