«Բալասանյան» դաշինքի թեկնածուի պաստառի համար ծառ են կտրում (տեսանյութ)

«Բալասանյան» դաշինքի թեկնածուի պաստառի համար ծառ են կտրում (տեսանյութ)

Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ քաղաքում տեղադրվում են քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները։ 

Այսօր՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, «Բալասանյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու, կոմունալ ծառայության պետ Վարդգես Սամսոնյանի նախընտրական պաստառի հարևանությամբ գտնվող ծառն էին կտրում։

Ծառին սնուցող ճյուղերը հատվել են, քանի որ դրանք խանգարել են, որ տեղադրված պաստառն ամբողջական երևա:

Մանրամանսերը՝ տեսանյութում