Աշոտ Փաշինյանը՝ խոսակցության մասին, թե ասել է՝ «ծնողներս թուրք են»

 Աշոտ Փաշինյանը՝ խոսակցության մասին, թե ասել է՝ «ծնողներս թուրք են»

«Աշոտ Փաշինյանը ներողություն է խնդրել ծնողների անունից ու ասել, որ հեռացել է տանից», նրանց հետ չի ապրում։ Այս մասին մայիսի 17-ին լրագրողներին ասել էր զոհված զինծառայողի մայր Աստղիկ Գալեյանը, որի ամուսնուն նույնպես Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիոջոցը  մեղադրում էր Աշոտ Փաշինյանին առեւանգելու մեջ։

«Ես այստեղ միտում եմ տեսնում։ Իրենք լավ էլ գիտեին, որ եթե Փաշինյանի տղան հայտնվի այնտեղ, մենք մոտենալու ենք՝ հետը խոսենք»,- ասում էր Գալեյանը Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի մոտ։

«Ինքը ներողություն է խնդրել ու անգամ ասել է, որ իր ծնողները թուրք են»,- հավելել էր նա։

Քիչ առաջ դատարանի բակում վերոնշյալի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան Աշոտ Փաշինյանն ասաց․ «Դա բացարձակ սուտ է։ Նման բան ոչ եղել է, ոչ էլ կարող է լինել»։