Ես եմ մեղավոր, որ Փաշինյանը չինքնահեռացավ․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

Ես եմ մեղավոր, որ Փաշինյանը չինքնահեռացավ․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը, ինչն այսօր պահանջում է խորհրդարանական ընդդիմությունը, իրավիճակը դեպի դրականը կփոխի՞։

Հովհաննիսանը նախ հիշեցրե,ց որ դա միայն խորհրդարանական ընդդիմության պահանջը չէ, իր կարծիքով՝ դա համազգային կամ համապետական հրամայական է, անկախ նրանից՝ ով է դա բարձրաձայնում։ 

Ապա ավելացրեց․ «Դա կփոխի այն, որ պետք է փոխվեր նվազագույնը նոյեմբերի 9-ին՝ չարաբաստիկ։ Այն ժամանակ պիտի փոխվեր, կառուցվածքային, հայեցակարգային, ժամանակային շատ բան կփոխեր, թեկուզ արդյունքների տեսանկյունից կարող էր փոքր արդյունքների տարբերություն տալ։ Երկու տարի անց էլ էլի փոքր արդյունքների տարբերություն կարող է տալ։ Եվ դրա համար մարդիկ կան, որ մեթոդաբանական օրինակ են առաջարկում։ Դուք կարող եք այլ առաջարկներ տալ, բայց եթե մենք կայունացնող, փոքր քայլեր տանք, մենք այս ահավոր, անդունդային իքննահոսից դուրս կարող ենք բերել մեր երկիրը և չհաշտվել այդ իրականության հետ, որ մենք անդունդի եզրին ենք գտնվում բոլորս միասին, և մենք՝ որպես անօգնական վկաներ, կանգնած ենք և նայում ենք որպես վկա, որպես ակամա մասնակից՝ տեսնելու, թե այդ անդունդը երբ պիտի ինքն իրեն իրացվի»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հարցրինք՝ ինչո՞ւ, ըստ իրեն, չհաջողվեց հեռացնել Նիկոլ Փաշինյանին, մի մասը ընդդիմությանն է մեղադրում, ընդդիմությունը մեղադրում է ժողվորդին, որ չհամախմբվեց, Հովհաննիսյանն այսպես արձագանքեց․ «Ես եմ մեղավոր, որ ինքը չունեցավ այդ հատկանիշները, որ ինքը չինքնահեռացավ»։

Մանրամասն՝ տեսանյութում