Միջնորդներն շտապո՞ւմ են

Միջնորդներն շտապո՞ւմ են

Բաքվի լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն այսօր տեսակապի միջոցով շփվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Քննարկվել է ղարաբաղյան կարգավորման ներկայիս իրավիճակը եւ այն քայլերը, որ պիտի արվեն առաջիկա ամիսներին՝ կորոնավիրուսի համավարակից հետո:

Կողմերը պայմանավորվել են համավարակի թուլացումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման վայրը եւ տեղը ճշտելու հարցում: Ուշագրավ է, որ Ադրբեջանի արտգործնախարարի եւ միջնորդների շփումը տեղի է ունեցել նույն օրը, երբ ադրբեջանական բանակն սկսել է լայնածավալ հարձակողական բնույթի զորավարժություններ: