Էրդողանը բացառել է սիրիացի քրդերի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելը

Էրդողանը բացառել է սիրիացի քրդերի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելը

Անկարան մտադիր չէ բանակցել սիրիացի քրդերի ինքնապաշպանական ուժերի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման։ «Մենք շարունակելու ենք ահաբեկիչներին ահաբեկիչ անվանել։ Մենք երբեք ահաբեկչական կազմակերպությունների հետ բանակցություններ չենք վարել ու չենք վարի»,- ասել է Թուրքիայի նախագահը, ելույթ ունենալով Ստամբուլում։ Նա նաեւ մեղադրել է արեւմտյան երկրներին, հայտարարելով, որ նրանք դատապարտելով կամ քննադատելով «Խաղաղության ակունք» օպերացիան, համերաշխություն են դրանով հայտնում հանցագործներին։