Պուտինը ծաղիկներ է խոնարհել Լենինգրադի մարզի «Ռուբեժն կամեն» հուշահամալիրում

Պուտինը ծաղիկներ է խոնարհել Լենինգրադի մարզի «Ռուբեժն կամեն» հուշահամալիրում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղիկներ է խոնարհել «Ռուբեժնի կամեն» հուշահամալիրում, որը գտնվում է Լենինգրադի մարզում, որտեղ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ վիրավորվել էր իր հայրը։ Լենինգրադի բլոկադայի ճեղքման 77-ամյակի տարելիցի օրը Պուտինը նաեւ դիտել է «Խոսում է հիշողությունը․ ճանապարհ պատերազմի միջով» եռաչափ համայնապատկերը։

Պուտինը այցելել է նաեւ Լենինգրադի պաշտպանության հուշահամալիր թանգարան, որտեղ հանդիպել է վետերանների եւ հայրենասիրական միավորումների ներկայացուցիչների հետ։