Իրավաբանները վիճում են՝ Գևորգյանը լիազորություններ ունի՞, թե՞ ոչ

Իրավաբանները վիճում են՝ Գևորգյանը լիազորություններ ունի՞, թե՞ ոչ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրկարագը ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի տարեկան հաշվետվության քննարկումն է եղել։

Սակայն հաշվետվության ընդունումը ձախողվել է, հոգաբարձուների խորհուրդը չի ապահովել քվորում և չի հաստատվել ռեկտորի ԺՊ-ի հաշվետվությունը, որը առանց այդ էլ կանոնակարգի խախտումներով էր բերվել հոգաբարձուների խորհուրդ։ Բանն այն է, որ կանոնակարգի համաձայն այդ հարցը հոգաբարձուների խորհուրդը պիտի քններ 2019-ի դեկտեմբերին, բայց ռեկտորը անհայտ պատճառներով 2 ամիս անց է ներկայացրել հաշվետվությունը։ 

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն ասել է, որ ուսանող անդամների բացակայությունը բողոքի նշան է՝ ուղղված  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարման խորհրդի կազմում ուսանող անդամների թվի կրճատմանը:

Մենք տեղեկացանք ԵՊՀ-ից, որ այս պահին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և իրավաբանական շրջանակներում վեճ է գնում, թե արդյոք Գևորգյանի լիազորությունները չպետք է համարվեն դադարեցված, քանի որ «Հիմնադրամների մասին» օրքի համաձայն՝ եթե կառավարչի՝ տվյալ դեպքում ռեկտորի, հաշվետվությունը չի ընդունվում, ապա նրա լիազորությունները համարվում են դադարեցված։ Գևորգյանի հաշվետվությունը չի ընդունվել տեխնիկական պատճառով՝ քվորում չլինելու հետևանքով, այն քվեարկության չի դրվել, հետևաբար հարց է առաջացել՝ արդյունքում ռեկտորի հաշվետվությունը համարվո՞ւմ է չհաստատված, թե՞ ոչ։