ՈՒԵՖԱ-ն հերքել է Չեմպիոնների լիգան օգոստոսին ավարտելու մասին լուրերը

ՈՒԵՖԱ-ն հերքել է Չեմպիոնների լիգան օգոստոսին ավարտելու մասին լուրերը

ՈՒԵՖԱ-ն հերքել է լուրերն այն մասին, թե Չեմպիոնների լիգան պետք է ավարտվի ոչ ուշ, քան այս տարվա օգոստոսի երեքը։ Այս մասին հայտնում է համաեվրոպական ֆուտբոլային կառույցի մամուլի ծառայությունը։ Ապրիլի մեկին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ եվրագավաթների վերսկսումը հետաձգվում է անորոշ ժամանակով, պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայի հետ։ Չեմպիոնների լիգան եւ Եվրոպայի լիգան դադարեցվել էին 1/8-րդ եզրափակիչների փուլում։ Ավելի ուշ, ՈՒԵՖԱ ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը ZDF գերմանական ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եզրափակիչը պետք է անցկացվի ոչ ուշ, քան օգոստոսի երեքը։ Ըստ ՈՒԵՖԱ-ի, իրենք հիմա ուսումնասիրում են, թե օրացույցային առումով որ ժամկետներն են ավելի հարմար, հանդիպումները անցկացնելու համար եւ ընտրությունն ամենայն հավանականությամբ կանգ կառնի հուլիս օգոստոս ամիսների վրա։ Նշենք, որ ամերիկյան New York Times-ը նույնպես գրել էր, որ եվրագավաթների խաղերը կարող են շարունակվել հուլիս եւ օգոստոս ամիսներին։