Մոլդովայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7,9 հազարի

Մոլդովայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7,9 հազարի

Մոլդովայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 171-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7896-ի։ Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 288 մարդ։ Այս մասին հայտնում է Մոլդովայի առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6,034,667-ի։ Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 366,896 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 2,661,257 մարդ։