Թրամփը զայրացել է Եվրոպայի վրա

Թրամփը զայրացել է Եվրոպայի վրա

Politico-ն գրում է, որ Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ուենցած հայտնի լեզվակռվից հետո՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ զայրացել է Եվրամիության վրա այն պատճառով, որ եվրոպացիները աջակցել են նախագահ Զելենսկուն։ Նա նաեւ վրդովված է եղել այն պառճառով, որ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինական հակամարտության կարգավորմանը եւ խաղաղությանը դեռ շատ անցնելիք ճանապարհ կա։

Հենց դա է եղել, ըստ որոշ պաշտոնյաների, այն բուն պատճառը, որ նախագահ Թրամփը կարգադրել է դադարեցնել ռազմական օգնության տրամադրումը Ուկրաինային՝ լեզվակռվից ընդամենը 24 ժամ անց։ Պարբերականը նաեւ գրում է, որ Սպիտակ տան ղեկավարի եւ Ուկրաինայի նախագահի հարաբերությունները շարունակում են մնալ լարված։