Սա խնդրահարույց է իրավական օգնություն ակնկալող քաղաքացու համար

Սա խնդրահարույց է իրավական օգնություն ակնկալող  քաղաքացու համար

Փաստաբանական ծառայությունների հարկումը դիտարկում ենք ոչ պատշաճ երևույթ, այն խնդրահարույց է ՀՀ իրավական օգնություն ակնկալող յուրաքանչյուր քաղաքացու համար:

Փաստաբանական համայնքն ակտիվ գործողություններ է իրականացրել և մանրամասն ներկայացրել են, թե փոփոխված օրենքն ինչ հետևանքներ է ունենալու այն քաղաքացու համար, որը հայցում է իրավաբանական օգնություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։