Լեւոն Քոչարյանը հրապարակել է ընկերոջը բռնության ենթարկելու տեսանյութը

Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Քոչարյանը տելեգրամի իր էջում կիսվել է տեսանյութով, որտեղ գրել է․ «Հաշվի առնելով, որ դատարանը դատական նիստին թույլ չէր տվել տեսանյութը հրապարակել, անում եմ դա այստեղ»։
Նշենք, որ խոսքը Լեւոն Քոչարյանի եւ նրա ընկերոջ՝ Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստի մասին է, երբ դատավորը Քոչարյանին թույլ չի տվել հրապարակել այդ տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանները նրա ընկերոջը ծեծում, բռնության ենթարկում։
ՀԳ․ տեսանյութը, որտեղ երեւում է ոստիկանների բռնի գործողությունները Ասատուրովի նկատմամբ նկարահանել էր «Հրապարակը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարծիքներ