Իրավապահները բախումները կանխարգելելու պարտականություն ունեն. Վարդևանյան

Իրավապահները բախումները կանխարգելելու պարտականություն ունեն. Վարդևանյան

Այն ուժը, որը ընտրություններում հաղթում է, չի մտածում հանրային հավաքներ անցկացնելու մասին, այլ մտածում է րոպե շուտ այսքան ծանր ու լուրջ խնդիրները լուծելու մասին։ Այս մասին քիչ առաջ քարոզարշավի շրջանակում «Հայաստան» դաշինքի հրավիրած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի ներկայացուցիչներից Արամ Վարդևանյանը։

«Այդ ուժը դրա համար ժամանակ չի ունենում։ Ինչ վերաբերում է բախումներին և մարտի 1-ի նման իրավիճակին, կարող եմ մի բան ասել, որ իրավապահներն ունեն պարտականություն՝ կանխարգելելու։ Եթե առկա է լինում նման տեղեկություն, պարտավոր են կանխել։ ՀՀ ոստիկանությունը Երևանի քաղաքապետարանին բառացի հորդորել է բացառել նման իրավիճակ՝ նույն վայրում այս ուժերի միջև հավաքը, իսկ քաղաքապետարանն այլ մոտեցում է որդեգրել, որը ծայրահեղ վտանգավոր է »,- պնդեց Վարդևանյանը։