Ճապոնիայի կայսրի համար «Տոյոտան» հատուկ կաբրիոլետ է ստեղծել

Ճապոնիայի կայսրի համար «Տոյոտան» հատուկ կաբրիոլետ է ստեղծել

«Տոյոտա» ընկերությունը ստեղծել է հատուկ կաբրիոլետ Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի պատվին։ Նշենք, որ այն կօգտագործվի այս տարվա հոկտեմբերին կայանալիք կայսր Նարուհիտոյի թագադրության հանդիսությունների ժամանակ։ Մեքենան ներկայացուցչական դասի սեդան է, կոչվում է Toyota Century։ Այն կթողարկվի մեկ օրինակով։ Այն համարվում է ռուսական Aurus Senat -ի ճապոնական անալոգը։ Այս մասին գրում է Japanese Nostalgic Car-ը։ Մեքենան ունի 5340 մմ երկարություն։ Պահպանված են բոլոր չորս դռները։ Այն չունի ծածկ։ Հետնամասի նստատեղերը ավելի բարձր են։ «Տոյոտան» այլ մանրամասներ կայսերական մեքենայի հետ կապված չի բարձրաձայնել։