Երեք երկրներից ամենաշատ դեպքերը մեզ մոտ են

Երեք երկրներից ամենաշատ դեպքերը մեզ մոտ են

Վերջին թարմացված տվյլաներով մենք Հայաստանում ունենք արդեն կորոնավիրուսով վարակվածության 407 դեպք: Այսպիսով 1 մլն բնակչությանը բաժին ընկնող վարակվածների տվյալներով տարածաշրջանում հետևյալ պատկերն է.

Հայաստան -126
Վրաստան  -23
Ադրբեջան  -18

Նկատենք, որ երեք երկրներից ամենաքիչ շփումը և ուղևորահոսքը արտաքին աշխարհի հետ ունենք մենք,  ամենաուշը վիրուսի ներթափանցումը եղավ մեզ մոտ, սակայն ամենաշատ տարածվածությունը եղավ հենց մեզ մոտ: Օրական 30-40 նոր դեպք ենք ունենում: