Պուշկինի արձանը՝ Պուշկինի ոլորաններում

Պուշկինի արձանը՝ Պուշկինի ոլորաններում

Նախօրեին, Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի «Պուշկինի ոլորաններ» կոչվող հատվածում կայացել է Ալեքսանդր Պուշկինի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ: Արձանի բացումը, ըստ պաշտոնական հաղորդագրության, վկայում է Հայաստանի եւ Ռուսաստանի մշակութային կապերի, հարուստ ավանդույթների եւ բարեկամական սերտ հարաբերությունների մասին:

Հետաքրքրական է, որ Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վ․ Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Ն․ Փաշինյանի կողմից ստորագրված 30 կետից բաղկացած համատեղ հայտարարության մեջ նշված է նաեւ մեկ այլ՝ «հայ-ռուսական 30 ամյա բարեկամության հուշարձանի տեղադրման հիմքի մասին» բայց արդեն՝ Երեւանում։ Թե ո՞ւմ կամ ինչի՞ կերպարանքով է լինելու հայ-ռուս բարեկամության Երեւանում տեղադրվելիք հուշարձանը՝ դեռ հայտնի չէ։