Գևորգ Սաֆարյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

«Ազգային ժողովրդական բևեռից» Գեւորգ Սաֆարյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե։
«Նիկոլական ռեժիմը հիշել է, որ ապրիլի քսանչորսին մի խումբ անձինք Ծիծեռնակաբերդում վանկարկել են «Նիկոլ, դավաճան», « Նիկոլ, ցեղասպան» և հարուցել է քրեական գործ։ Ռեժիմը, հասկանալով, որ Բևեռը միակ ընդիմադիր ուժն է, հերթական շինծու քաղաքական գործն է հարուցում ԱԺԲ֊ի աջակիցների նկատմամբ։
Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է դավաճան և հողատու և յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր այդ կարծիքը ազատորեն արտահայտելու»,-հայտնում է նա։
Կարծիքներ