Վաղը Ձեզ սպասելու ենք այստեղ. ՈւԽ նախագահը՝ Արայիկ Հարությունյանին

Վաղը Ձեզ սպասելու ենք այստեղ. ՈւԽ նախագահը՝ Արայիկ Հարությունյանին

Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց ԵՊՀ ուսանողական խորհրդուրդը հավաք է կազմակերպել՝ ի ցույց ուսանողի մտահոգության։

Երևանի կենտրոնական փողոցներով շրջելուց և իրազեկում կատարելուց հետո Ուսանողական խորհրդի կազմակերպած հավաքին միացան նոյեմբերի 6-ից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները։

«Հարգելի պրն Հարությունյան, սպասելու ենք Ձեզ այստեղ վաղը։ Մինչև վաղը Ձեր պատասխանին ենք սպասելու և հնչեցնելու ենք նմանատիպ շատ այլ հարցեր։ Այս հարցերի պատասխանից է կախված մեր հետագա գործողությունները։ Կոչ եմ անում բոլոր ուսանողներին լինել ազատ, չկաշկանդվել իրենց կարծիքը արտահայտելու մեջ։ Պատահական չէ, որ մեր հավաքը այսօր մենք անցկացնում ենք 12։30-ին, քանի որ որևէ միտում չունենք ձեր դասապրոցեսը խանգարելու։ Կախված նախարարի արձագանքից՝ կհայտարարենք մեր հետագա դիրքորոշումների մասին»,- իր ելույթում նշեց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։