«Նորմանդական քառյակի» անդամները հանդես են եկել Ուկրաինայի սահմանադրության փոփոխության օգտին

«Նորմանդական քառյակի» անդամները հանդես են եկել Ուկրաինայի սահմանադրության փոփոխության օգտին

Նախօրեին Փարիզում Ուկրաինական ճգնաժամի հարցով տեղի ունեցած «Նորմանդական քառյակի» անդամները հանդես են եկել Ուկրաինայի սահմանադրության փոփոխության օգտին՝ հիմքում ունենալով Շտայնմայերի բանաձեւը եւ հայտարարել են, որ շարունակում են հավատարիմ մնալ Դոնբասում մինչեւ այս տարեվերջ լիարժեք հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ելիսեյան պալատի տարածած հայտարարությունը։

Մասնակիցները նաեւ համաձայնել են Դոնբասի երեք նոր տեղամասրեում մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը ուժեր տեղակայել եւ կատարել ռազմագերիների փոխանակություն՝ բոլորին բոլորի դիմաց սկզբունքի համաձայն։