Ճգնավորը 40 օր ծոմ է պահել ու մահացել

Ճգնավորը 40 օր ծոմ է պահել ու մահացել

Նիգերիայում 40-օրյա խիստ ծոմապահությունից հետո տեղացի մի քրիստոնյա ճգնավոր մահացել է։ Այս մասին հայտնում է The Nation պարբերականը։ Նա եղել է 46 տարեկան, ունեցել կին ու երեխաներ։ Քրիստոնյա դառնալուց հետո որոշել է Ս․ Գրքում բերված օրինակների համաձայն, 40 օր ծով պահել ու ճգնակեցությամբ զբաղվել։ Մերօրյա ճգնավորը որոշած է եղել, որ ծոմապահությունից հետո սկսելու է զբաղվել քարոզչությամբ։ Ուշագրավ է, որ տղամարդը հրաժարվել է հացից ու ջրից առհասարակ 21-րդ օրվանից սկսած։ Նա նաեւ իր հետ չի վերցրել հեռախոս, ու գումար։ Վերցրել է միայն Աստվածաշունչը։ Առաջին երկու շաբաթներին, անտառի հարեւանությամբ գտնվող գյուղի ֆերմերները լսել են նրա երգի ու աղոթքի ձայները։ Երրորդ շաբաթից ձայները կտրվել են ու մարդիկ մտածել են, որ խորը մեդիտացիայի մեջ է։ Նրա հետեւորդներից մեկը 40-օրյա ծոմապահության ժամկետի ավարտին արդեն  արգելքը խախտել է ու գնացել տեսնելու թե ինչ է կատարվում ու գտել է դիակը։ Դեպքից հետո իշխանությունները արգելել են անտառներում ծոմապահությամբ զբաղվելը։