Քրիշտիանու Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, ով համալրել է միլիարդատերերի ցանկը

Քրիշտիանու Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, ով համալրել է միլիարդատերերի ցանկը

«Յուվենտուսի» մարզիկ Քրիշտիանու Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է պատմության մեջ, ով կարողացել է վաստակել մեկ միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է ամերիկյան Forbes հանդեսը։

Ընթացիկ տարում նա կարողացել է վաստակել 105 միլիոն դոլար։ Արգենտինացի մարզիկ Լիոնել Մեսսին վաստակել է 104 միլիոն դոլար եւ կլրացնի միլիրդատերերի ցանկը հաջորդ տարի։

Նշենք, որ միլիարդատեր մարզիկներ են դարձել Ռոնալդուից առաջ միայն գոլֆիստ Թայգեր Վուդսը եւ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը։